Գիշերը ադրբեջանական հօպ-ը Նախիջևանի ուղղությամբ փորձել է խոցել հայկական ԱԹՍ-ն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գիշերը ադրբեջանական հօպ-ը Նախիջևանի ուղղությամբ փորձել է խոցել հայկական ԱԹՍ-ը:

Ամբողջ գիշեր օգտագործելով Игла С, ОСА և այլ միջոցներ առավոտյան պարզել են, որ անօդաչու չէր, թռչուն էր…qyoporli արագիլ
Թշնամու կորուստները ճշտվում են…»։

Դեպքի մասին խոսել է նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան.

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 120 կրակոց:

Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ Չինարի, Այգեձոր, Մովսես, Պառավաքար, Կոթի ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 8 անգամ Երասխ, Արենի, Զանգակատուն ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 5 անգամ։

Հակառակորդը երկու անգամ անարդյունավետ կրակ է վարել «Իգլա-Ս» և «ՕՍԱ-ԱԿ» համալիրներից (մեկական անգամ)։