«Խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում. ջերմաստիճանը կհասնի +18․․․+20 աստիճանի». Գագիկ Սուրենյան
ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դեկտեմբերի 13-ին ընդամենը 1 օրով մի հոգեվարքի վրա ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից…
Կենտրոնակն և հարավային մարզերում սպասվում են շատ թույլ տեղումներ,
լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով…
Դեկտեմբերի 14-17-ին Աֆրիկայի հյուսիսիսից Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ,
ինչի արդյունքում օդի ջերմաստիճանի դեկտեմբերի 14-17-ին աստիճանաբար օր օրի կբարձրանա այս օրերի համեմատ 5-7 աստիճանով…
Դեկտեմբերի 14-ից հատկապես խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում Տավուշում և Սյունիքում,
այս մազրերի հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +18․․․+20 աստիճանի»…