Բողոք գրելուց առաջ մի փոքր մտածեք, սիրելի հայեր․ Արփի Գաբրիելյանն՝ իր և Միհրան Ծառուկյանի հասցեին հնչած քննադատությունների մասին

Երգչուհի Արփի Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որով պատասխանում է այն բոլոր մարդկանց, ովքեր քննադատել են իր և Միհրան Ծառուկյանի այցելությունը Ծիծեռնակաբերդ։

«Հարգելի հայրենակիցներ Ծիծեռնակաբերդի մեր այցը և նկարահանումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ ՈՉ Այսօր։

Ցավում եմ, որ մեր շատ հայրենակիցներ վրդովվել են մեր այցից, փոխարենը հպարտանան, որ Հայոց Ցեղասպանության մասին կրկին հիշատակվում է մեր բազմահազարանոց էջերով, աշխարհն է տեսնում և իմանում կատարվածի մասին, իսկ մեր թշնամիները ամեն ինչ անում են, որպեսզի սոց հարթակներում ոչ մի հիշեցում և ոչ մի հիշատկում չլինի Հայոց Ցեղասպանության մասին։

Մեկնաբանություն և բողոք գրելուց առաջ մի փոքր ՄՏԱԾԵՔ սիրելի Հայեր»,-գրել է երգչուհին։

Նշենք, որ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն իր ֆեյբուքյան էջում գրել է, որ հիշյալ լուսանկարը արվել է ապրիլի 21-ին:

Աղբյուրը՝ ArmDay.am