Բիլ Գեյթսը հայտնել է, թե երբ աշխարհը կհաղթահարի կորոնավիրուսը

Կորոնավիրուսի պանդեմիան կհաջողվի կանգնեցնել միայն երկուսուկես տարի անց: Այս մասին Wired- հետ հարցազրույցում հայտարարել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, գրում է Ռիա Նովոստին:

«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ մենք՝ հարուստ աշխարհը, հիմնականում կհաղթահարենք այդ համավարակը 2021 թվականի վերջին, իսկ աշխարհն ընդհանուր առմամբ կհաղթահարի 2022 թվականի վերջին»,- ասել է Գեյթսը:

Նա ափսոսանք է հայտնել, որ պանդեմիան զգալիորեն դանդաղեցրել է մալարիայի, պոլիոմիելիտի և ՄԻԱՎ-ի դեմ պայքարի համար դեղամիջոցների որոնման առաջընթացը։

«Տարիներ կանցնեն, մինչև մենք վերադառնանք այն վիճակին, որում գտնվում էինք 2020 թվականի սկզբին։ Սա Առաջին համաշխարհային պատերազմը չէ և Երկրորդ համաշխարհային պատերազմն էլ չէ, բայց բացասական ցնցումների մասշտաբներն ամբողջ համակարգի համար համադրելի են»,- նշել է միլիարդատերը։