ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես են Դուբնայում սպանում գյումրեցի երիտասարդին

Lurer.com-ը գրում է.

Հայաստանի քաղաքացի մի քանի երիտասարդներ իրենց հանգիստն են անցկացրել ՌԴ Դուբնա քաղաքի «Լիմոնադ» գիշերային ակումբում…

Ինչպես տեղեկացնում է Infoteka 24-ը, երիտասարդները հանդիպել են իրենց ծանոթներին, որոնց թվում է եղել նաև քաղաքի բնակիչ, ոմն Սերգեյ Շ.-ն (կասկածյալի տվյալները ճշտվում են)…

Վերջինս նախկինում խնդիրներ է ունեցել Գյումրի քաղաքում ծնված Երեմ Գևորգյանի շրջապատի ընկերների հետ…

Ավելի ուշ արդեն, երբ Երեմն ու իր զարմիկը ծխելիս են եղել հաստատության մուտքի առջև, տվյալ անձը հարձակում է գործել նրանց վրա…

Հարվածի հետևանքով Երեմն ընկել է և կյանքի հետ անհամատեղելի գլխի վնասվածք ստացել, իսկ նրա զարմիկը՝ միջին ծանրության վնասվածք…

Նախնական տվյալներով՝ իրավապահները ձերբակալել են կասկածյալին, սակայն տուժած կողմի հարազատները մտավախություն ունեն, որ նրան կարող են ազատ արձակել, քանի որ վերջինս ավելի վաղ աշխատել է ՆԳՆ կառույցներում…

Ավելի վաղ տեղեկացրել էինք, Մերձմոսկովյան Դուբնայի գիշերային ակումբներից մեկում սպանվել է Հայաստանի քաղաքացի` Գյումրու բնակիչ…

Տեսանյութը դիտեք ստորև.