ԲԱՑԱՌԻԿ. Մեկուսացված զինծառայողները մանրամասներ են պատմում. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

armdaily.am-ը գրել է.

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ՊՆ-ում մի քանի զինծառայողի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, իսկ նրանց հետ շփում ունեցող անձինք մեկուսացվել են: ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն այցելել է մեկուսացված զինծառայողներին։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նա նշեց, որ մուտքը խիստ վերահսկվում է, բայց հատուկ ստուգումներ անցնելուց և թույլտվություն ստանալուց հետո կարող է տեսակցել զինծառայողներին:

Շուշան Ստեփանյանը շրջեց, զրուցեց զինծառայողների հետ, ովքեր նշեցին, որ ունեն լավ տրամադրություն, լավ ինքնազգացողություն, գրքեր կարդալով և այլ զբաղմունքներով անցկացնում են մեկուսացման իրենց օրերը: «Զբաղված ենք մեր առօրյայով, հանգստանում ենք: Տրամադրությունն էլ մարտական է»,-նշեց զինծառաւյղներից մեկը:

Հարցին, թե ինչ են կերել այսօր, նա պատասխանեց. «Խաշած կարտոֆիլ, սպաս, խորոված, քյուֆթա»: Մեկ այլ զինծառայող էլ նշեց, որ ձանձրանալ չեն հասցնում. «Մենք շատ լավ ենք, թող ժողովուրդը խուճապի չմատնվի, ուղղակի պիտի հանգիստ լինեն ու սպասեն միայն լավին»: