Բացառիկ կադրեր Գավառի ԲԿ-ի գրավումից. (ՖՈՏՈ)

Hraparak.am-ը գրել է․

Գավառի բժշկական կենտրոնը երեկվա արյունալի դեպքերից հետո ավերակներ է հիշեցնում,

մենք ներսում նկարահանումներ արեցինք, վիճակը անմխիթար էր, կոտրված էին ԲԿ-ի պատուհանները, ավերված հիվանդասենյակներ, պոկված դռներ:

ԲԿ աշխատակիցները ասացին, որ երեկ հարձակմանը ներկա գտնված բուժաշխատողները վախեցած են, այս պահին տանն են:

Մենք զրուցեցինք նաև վիրաբուժական բաժանմունքի վարիչի հետ, հարցազրույցը՝ ավելի ուշ: