Արտակարգ պատահար. Կինը կամրջից ցած է նետել իր երկու երեխաներին. (ՖՈՏՈ)

Արտակարգ պատահար. Կինը կամրջից ցած է նետել իր երկու երեխաներին…

analitik.am-ը գրում է.

Կինը 3 և 4 տարեկան իր երկու դստրերին ցած է նետել Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող կամրջից…

Անցորդները փորձել են կանգնեցնել նրան, բայց անօգուտ…

Երեխաները ողջ են, բայց ստացել են լուրջ վնասվածքներ։ Այս մասին հայտնում է МК-ն…

Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Մոսկվայում գտնվող Նեկրասովսկու կամրջի վրա…

Ականատեսների խոսքով, կինը տարօրինակ պահվածք է ունեցել, ձեռքին դանակ է եղել և հրել է երեխաներին կամրջի արգելապատնեշից դուրս…

Անցորդները փորձել են մոտենալ նրան, բայց վերջինս գրկել է երեխաներին և բացականչել, որ կսպանի նրանց…

Երեխաները հոսպիտալացվել են։ Հարուցվել է քրեական գործ…