Արտակարգ դեպք Երևանում. գիշերը կրակել են Հովհաննես Ազոյանի տան ուղղությամբ, մահճակալի վրա փամփուշտ է հայտնաբերվել

Ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Հայությունյանը գրել է, որ գիշերը Երևանում կրակոցներ են հնչել. «Այսօր ժամը 02:30 – ի սահմաններում կրակել են Օրբելի փողոցում գտնվող սիրված դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատշգամբի ուղղությամբ բնակարանը գտնվում է 5-րդ հարկում կրակոցից կոտրվել է բնակարանի պատուհանները բարեբախտաբար վիրավորներ չկան»:

ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնել է, որ  «Ապրիլի 14-ին, ժամը 1:42-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ կրակել են իր տան պատաուհանի վրա, փամփուշտը մտել է ներս:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 1:20-ին անհայտ անձը, անհայտ զենքով մեկ անգամ կրարել է նշված հասցեի ուղղությամբ, որի հետևանքով գնդակը վնասել է  պատշգամբի ապակին, դիպել ննջարանի պատին և ընկել մահճակալի վրա: Նշանակվել է համալիր փորձաքննություններ, ձեռնարկվում են միջոցառումներ կատարողի ինքնությունը պարզելու նրան և զենքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրոստվում են նյութեր»: