Արտակարգ. Արթուր Աբրահամը սարսափելի վթարի է ենթարկվել. կան տուժածներ. (ՖՈՏՈ)

Արտակարգ. Արթուր Աբրահամը սարսափելի վթարի է ենթարկվել. կան տուժածներ…

shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…

Ժամը 06:40-ի սահմաններում Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Փափազյանը Հին Երևանցի փողոցում՝ Հյուսիսային պողոտայում,

իր վարած Mercedes մակնիշի 45 QO 455 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամին պատկանող BMW X6 մակնիշի 01 RA 001 համարանիշի ավտոմեքենային…

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW X6-ն էլ առաջ ընթանալով` բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Renault մակնիշի 130 AF 61 համարանիշի ավտոմեքենային…

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ,

27-ամյա Հրաչ Հովսեփյանը, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները,

դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց…

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով…

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mercedes-ի և Renault-ի գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը…

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները…

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք,

որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում…

Հետաքննիչի հանձնարարականով Mercedes-ի վարորդը հիվանդանոցում ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սչ սթափ (խմած) վիճակում…