ԱՐՏԱԿԱՐԳ։ Ռուսшստшնում այսօր տեղի է ունեցել ուժգին երկրшշшրժ

Lurer.com-ը գրել է․

Իրկուտսկի շրջանի Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Պրիանգարիում և Բուրյաթիայում: «Այսօր՝ 05։45-ին, սեյսմիկ ցնցում տեղի ունեցավ Իրկուտսկի շրջանի տարածքում: Էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 7,6, Իրկուտսկում՝ 5-6 և 5,5 մագնիտուդ», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ինչպես նշված է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում, էպիկենտրոնը գտնվել է Բայկալ լճում՝ Դուբինինոյից 16 կիլոմետր հյուսիս-արեւմուտք․․․

Բազմաբնակարան շենքերի կրած վնասների մասին տեղեկություններ չկան: Կոմունալ ծառայությունների ենթակառուցվածքները և ռազմավարական օբյեկտները քաղաքում շարունակում են գործել բնականոն հունով: Երկու մարզերում էլ փրկարարները ուսումնասիրում են բնակչության կենսաապահովման և էներգետիկայի օբյեկտները: