Hraparak.am-ը գրել է․
Մեր տեղեկություններով՝ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին է վերադարձրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու որոշումը, նա առարկում է վարչապետի կայացրած որոշումը․․ Հիշեցնենք, որ գործող օրենսդրությամբ Արմեն Սարգսյանը եռօրյա ժամկետում կամ պետք է հաստատեր, կամ առարկեր՝ հետ վերադարձնելով․․
Եթե Նիկոլ Փաշինյանը չընդունի վերադարձը, նախագահը կարող է այն ուղարկել ՍԴ, որտեղ կքննվի սահմանադրականության հարցը․․
Այդ ընթացքում Օնիկ Գասպարյանը շարունակելու է մնալ Գլխավոր շտաբի պետ․․