Արաբկիր ԲԿ-ում երեխայի ծնողը գլխով հարվածել բաժանմունքի վարիչի դեմքին․ Մանրամասներ

Արաբկիր բժշկական համալիրը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 11-ին «Արաբկիր» բժշկական համալիրի ընդունարան են դիմել ծնողներ,

ում երեխան ունեցել է բարձր ջերմություն և ջերմային ցնցումներ․․․

Ընդունարանում բժշկական անձնակազմի կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի հայրը դրսևորել է ագրեսիվ պահվածք՝ կոտրել է բժշկի սեղանի ապակին,

վնասել է վիրաբուժական ընդունարանի դուռը, պատռել է սեղանին դրված մեկ այլ հիվանդի պատմագիրը․․․

Իրավիճակը կանխվել է հիվանդանոցի եւ անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից․․․

Երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ հետագա բուժման նպատակով․․․

Հաջորդ օրը` կեսօրին, երեխայի ծնողներն, ըստ «Արաբկիր» բժշկական համալիրում գործող կարգի,

հրավիրվել են վերակենդանացման բաժնի վարիչի սենյակ՝ երեխայի վիճակի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով․․․

Այդ ընթացքում հայրն անվայել խոսքեր է հնչեցրել բաժանմունքի վարիչի հասցեին և գլխով հարվածել վերջինիս դեմքին, ինչի արդյունքում բժիշկը ստացել է մարմնական վնասվածք․․․

Տեղի ունեցած միջադեպի մասին հայտնվել է Արաբկիրի ոստիկանություն: