Ավստրալիայում հրդեհների հետևանքով ոչնչացել է գրեթե 500 մլն կենդանատեսակ. (ՖՈՏՈ)

armdaily.am-ը գրել է. Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի…

BBC-ի հաղորդմամբ՝ զոհերի թիվը հաշվարկվում է 2019 թվականի սեպտեմբերին անտառային հրդեհների սկսվելուց հետո…

Բնապահպանները նաև պնդում են, որ հրդեհների պատճառով ոչնչացել է գրեթե կես միլիարդ կենդանի: Ավելի քան 1200 տուն է ավերվել, միլիոնավոր հեկտար հողեր են այրվել…

Վերջին 48 ժամվա ընթացքում բարեգործական հիմնադրամին հաջողվել է ավելի քան 20 մլն դոլար հավաքել` Նոր Հարավային Ուելս նահանգում բռնկված հրդեհների մարման աշխատանքների համար…

Կանբերայում օդի որակն այժմ համարվում է աշխարհում վատագույնը, իսկ քաղաքի բնակիչներին հրահանգվել է խուսափել սեփական բնակարաններից դուրս գալուց…

Ավստրալական Qantas ավիաընկերությունը մեկ շաբաթվա ընթացքում չեղյալ է հայտարարել դեպի քաղաք չվերթները…