Առավոտյան վրաերթի ենթարկված ու մահացած երեխան ծնողների պահանջով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Հունվարի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը…

Ժամը 08։20-ի սահմաններում КамАЗ մակնիշի ՊՆ համարանիշով ավտոմեքենայի վարորդը դպրոցներից մեկի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի…

Երեխան դեպքի վայրում մահացել է, սակայն ծնողների պահանջով նրան շտապ օգնության մեքենան տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք…

Կատարվում է դատաբժշկական փորձաքննություն:

Աղբյուրը՝ shantnews.am