Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում: «Քանի որ մի տեսակ չարձանագրվեց՝ հարկ եմ համարում ընդգծել:

Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում:

Հաշվարկային մեկնակետը 1996 թվականն է, երբ ստեղծվեց Սահմանադրական դատարանը:

Դրանից հետո ԱԺ բոլոր ընտրությունների արդյունքները վիճարկվել են ՍԴ-ում: 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները միակ բացառությունն են», – Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: