armlink.am-ը գրում է․
Հայ մարտիկ Ալեքսանդր Կարապետյանը 18 տարեկանում կորցրել է ձախ ձեռքը․․․
Հիմա նա 26 է, և մեկ ձեռքով հեշտությամբ անում է այն, ինչ շատերին չի հաջողվում անել երկու ձեռքով․․․
Ալեքսանդրն ապրում և աշխատում է Սիբիրում․․․
Չնայած ֆիզիկական խոչընդոտին, տղան անընդհատ մարզվում է, ինքն իր առաջ բարդ խնդիրներ է դնում և հասնում դրանց․․․
Եվ ահա, օրերս Սաշան հերթական անգամ սոցցանցերում իր հետևորդներին զարմացրեց անսպասելի և համարձակ քայլով՝ Կարապետյանը մարտահրավեր է նետել Քոնոր Մաքգրեգորին․․․
«Քոնոր Նագեթսն ընդդեմ Ալեքսանդր Կարապետյանի: Եղբա՛յր, ես քեզ երկրպագում էի, բայց մեծ հաճույքով քեզ կծանոթացնեի ձախ ձեռքիս և գլխիս հարվածների հետ․․․
Վերջերս ինչ-որ շատ ես անտեղի բաներ խոսում»,- գրել է Կարապետյանն Instagram-ի իր էջում․․․
Չգիտենք՝ երբ և ինչպես կարձագանքի Քոնորը այս խոսքերին, բայց ցանկացած իրավիճակում մենք քեզ հետ ենք, Ալեքսա՛նդր․․․