ԱՆՍՊԱՍԵԼԻ ՔԱՅԼ. Քարդաշյանի երկրպագուները շոկի մեջ են նրա վերջին հայտարարությունից

armtimes.com-ը գրում է.

Աստղը չի թաքցնում, որ որոշման պատճառներից է ամուսինը՝ Քանյե Ուեստը…

Ռեփերը հայտարարել է քրիստոնեական արժեքների մասին. վերջին շրջանում բավական շատ է հետեւում կրոնական սկզբունքներին, ու նրան դուր չեն գալիս կնոջ բաց լուսանկարները…

«Չեմ կարող պնդել, որ հիմք է հանդիսացել, որ ամուսինս բարձրաձայնել է, որ դա երբեմն չափազանց է, եւ նրան դուր չի գալիս, բայց ես լսում ու հասկանում եմ նրան…

Ամեն դեպքում, նա ինձ ազատություն է տալիս անելու այն, ինչ ուզում եմ, բայց ես եմ սկսել նորովի մտածել»,- ասել է Քարդաշյանը,

որը վերջին շրջանում փորձում է նախկինի համեմատ ավելի համեստ հագնվել…

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը որոշել է այլեւս մերկ լուսանկարներ չանել…

Այս մասին հայտնում է բրիտանական The Mirror պարբերականը…

Նա նման որոշում է կայացրել նաեւ հանուն երեխաների, քանի որ հասկացել է, որ չի կարող նրանց հետ հանգիստ նստել ու նայել ինստագրամյան իր էջը…

39-ամյա աստղը 4 երեխա ունի՝ Նորթը, Սեինթը, Չիկագոն ու Պսալմը…

Վերջին շրջանում Քարդաշյանը բավական ակտիվ է քաղաքական ու հասարակական հարցերում…

Հաճախ է լինում Սպիտակ տանը: Մերկ լուսանկարների պատճառով նոր ոլորտներում գործունեություն ծավալելիս հաճախ անհարմար է զգում, եւ դա էլ նոր մոտեցման պատճառներից է…