Հիշեցնենք որ, ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Ճամբարակի զորամասերից մեկի հրամանատար գնդապետ Վիգեն Սիմոնյանի հետ այցելել է ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը…
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Աննա Հակոբյանը շրջել է դիրքով, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ…
«‹‹Զինված ուժերը, մեր բանակը ոչ միայն իմ, այլև մեր ամբողջ ժողովրդի հոգատարության և ուշադրության ներքո է…
Եվ ես էլ, որպես մեր ժողովրդի մի մասնիկ, ամեն անգամ, երբ հնարավորություն եմ ունենում այցելելու զինվորներին, մեծ սիրով համաձայնվում եմ այդ այցը կատարել…
Ամեն անգամ գալ և կանգնել իրենց կողքին և տեսնել այն պայմանները, որտեղ իրենք ծառայություն են իրականացնում, մեր անվտանգությունն են պահպանում, դա ուժ է տալիս, վստահություն է տալիս…
Մի բան է Երևանում կամ քաղաքում մտածել և զգալ այդ ուժը, ինչը մենք ամեն րոպե զգում ենք, բոլորովին այլ զգացողություն է, երբ դու ունես հնարավորություն լինել այստեղ. այստեղ մթնոլորտում այլ ոգի կա…
Ինչ վերաբերում է իմ որդուն՝ վստահ եմ, որ ինքը շատ լավ և կարգապահ զինվոր է, մեր բանակին արժանի զինվոր է››,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ այն պայմանները, որ տեսել է այցելության ժամանակ, շատ ոգևորիչ են և շատ կցանկանա, որ բոլոր դիրքերում զինվորները նման պայմաններում ծառայեն…
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ շեշտել է, որ նման այցերը մեծ ոգևորություն են առաջացնում զինվորների շրջանում և դրական ազդեցություն թողնում բարոյահոգեբանական վիճակի վրա»,- նշված է հաղորդագրության մեջ…
Այս իրադարձության ֆոնին համացանցում «ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ» տարածվեց, որ Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ է իրականացվել է երկու խմբերով՝ 20 և 14 հոգուց բաղկացած…
Հայկական կողմը, գործելով օպերատիվ, կանխել է հակառակորդի գործողությունները, ինչի արդյունքում սկսվել է ինտենսիվ փոխրաձգություն…
Ադրբեջանական կողմը տալով առնվազն մեկ ծանր վիրավոր, հետ է նահանջել՝ վիրավորին տանելով իր հետ։ Հայկական կողմից տուժածներ չկան…
Ինչը, սակայն շատ արագ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց, իբրև թե Արցախում դիվերսիոն ներթափանցման փորձ է կանխվել…
«Դիվերսիայի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այսքանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա…
Հետևությունները թողնում ենք Ձեզ…