Աննա Հակոբյանին մեղադրում են՝ այս ընտանիքին դուրս վռնդելու մեջ․ Վիդեո

Lurer.com-ը գրել է․ Քրիստինե Մամոյանը 8 անչափահաս երեխաների հետ հայտնվել է դրսում: Երկու տարի առաջ օգնության հույսով դիմել է «Իմ քայլը» հիմնադրամին, ստացել բնակարան, սակայն այսօր փաստի առաջ է կանգնել: Պահանջում են ժամ առաջ ազատել բնակարանը․․․

8 անչափահասի մայրը ելք չի գտնում ստեղծված իրավիճակից: Ոչինչ չի ցանկանում, միայն 4 պատ, թեկուզ վարձով՝ միայն թե երեխաները փողոցում չքնեն: 18-ամյա որդին մի քանի ամսից բանակ է զորակոչվելու, մայրը սրտնեղում է՝ փողոցի՞ց են որդուն տանելու դիրքեր․․․

Հուսահատված կինը սպառնում է դիմել ծայրահեղ քայլերի, ապշում է Աննա Հակոբյանի վերաբերմունքից ու տխրությամբ խոսում, թե ինչպես կարող է նա, մայր լինելով հանդերձ, իր անչափահաս երեխաներին կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ տանից վտարել․․․

Ուշագրավ մանրամասները ստորև տեսանյութում՝