ԱՆՆԱԽԱԴԵՊ. Հենց հիմա Հայաստանում +20 աստիճան է. Տեսեք, թե որ քաղաքներում

ԱՆՆԱԽԱԴԵՊ. Հենց հիմա Հայաստանում +20 աստիճան է. Տեսեք, թե որ քաղաքներում…

Մինչ այդ հիշեցնենք, որ երեկ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Ձեզ ենք ներկայացնում դեկտեմբեր ամսվա եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը…

Դեկտեմբերը կլինի սովորականից տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը կլինի նորմայից ավել…

Հենց ամսվա սկզբին, դեկտեմբերի 1-2-ին մեր երկիրը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում,

շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, իսկ նախալեռնային և հովտային գոտում անձրևի տեսքով…

Հ․Գ․ Տաք դեկտեմբեր ասելով, պետք չէ հասկանալ, որ ողջ ամիսը անդադար լինելու է տաք, առանց ջերմաստիճանային անկումների…

Տաք դեկտեմբեր ասելով պետք է հասկանանք, որ ամսվա ընթացքում օրերի գերակշիռ մասը անցնելու է նորմայից բարձր ջերմային ֆոնով,

սակայն առանձին օրերին պայմանավորված արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման հետ, հնարավոր է և ջերմաստիճանի նկատելի նվազում…

Իսկ արդեն այսօր, ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Հեչ կմտածե՞ք, որ այս պահին Մեղրիում և Կապանում +20 աստիճան է»…