Անակնկալ հայտարարություն. Միհրան Պողոսյանը խոսել է Կուտոյանի մահվան կապակցությամբ

armlife.am-ը գրել է.

Արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հայտարարություն է արել ԱԱԾ նախկին տնօրեն Գևորգ Կուտոյանի մահվան կապակցությամբ…

«Այսօր վերջին հրաժեշտը տվեցինք ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին։ Դժվար է խոսքեր գտնել, սակայն չէի կարող չանդրադառնալ այս դաժան իրողությանը…

Մարդկային և մասնագիտական իր որակներով Գեորգին արժանիորեն վաստակել էր հարգանքը…

Ողբերգական այս մահը ահազանգ է․ անկախ ամեն ինչից, այն նաև երկրում տիրող բարոյահոգեբանական աղճատված մթնոլորտի հետևանք է…

Հայաստանում խորացող անհանդուրժողակնությունը հատել է բոլոր թույլատրելի և բանական սահմանները։ Գեորգի Կուտոյանի մահը սթափվելու կանչ է բոլորիս…

Խորին ցավակցություններս Գեորգի Կուտոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին…