Այս աղոթքը կօգնի ցանկացած դժվարին իրավիճակում և ցանկացած խնդրի դեպքում

Այս աղոթքը կօգնի ելք գտնել ցանկացած դժվարին իրավիճակից դուրս գալու համար: Ընդհանրապես աղոթքը հրաշքներ կարող է գործել, եթե աղոթենք ամբողջ հոգով, ամբողջ սրտով:

Աղոթքը դա երկխոսություն է Աստծո հետ, խնդրանք ուղղված նրան օգնելու կամ երախտապարտության զգացումը հայտնելու համար: Եվ միշտ պետք է շնորհակալություն հայտնել Տիրոջը, որովհետև նա միշտ մեզ հետ է ու պաշտպանում է մեզ:

Կարդացեք այս աղոթքը, եթե ծագել է որևէ դժվարին իրավիճակ, և չգիտեք՝ ինչ անել.

«Ամենազոր Աստված, օգնիր ինձ, խնդրում եմ, արժանացրու քո ողորմությանը և օգնիր լուծում գտնել, որից չեն տուժի ոչ ոք:

Օգնիր ինձ արդարություն գտնել և բոլոր հարցերին տալ ճիշտ պատասխան:

Ներիր իմ մեղքերը, որոնք ես պետք է գործեմ այլ խնդիրներից խուսափելու համար:

Տեր և սուրբ Տիրամայր, ինձ հոգևոր ուժ տվեք, ինձ ցույց տվեք ճիշտ ելքը, որը արագ լուծում կտա իմ խնդիրներին:

Ազատեք ինձ վախերից, որոնք ինձ ավելի թույլ են դարձնում և լուսավորեք ինձ ձեր լույսով:

Տեր, խնդրում եմ սովորեցրու մեզ կարեկից լինել և մեզ ուժ տուր դիմակայելու ցանկացած իրավիճակներին:

Ամեն»: