ԱՄՆ Սենատի հայկական բանաձևից հետո Պուտինն արտասվել է․ ՑՆՑՈՂ

Lragir.am-ը գրել է․

ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին ռուսական արձագանքները հետաքրքիր էին․․․

Դրանք ընդհանուր առմամբ մատնում էին Մոսկվայի շփոթվածությունը, քանի որ թերևս վստահ էին, որ ԱՄՆ-ն չի գնա այդ քայլին․․․

Ավելին, երբեմն հայերին նույնիսկ հիշեցնում էին, Հայաստանի հանդեպ ՌԴ վարվող քաղաքականության արդարացման համատեքստում, որ ՌԴ Պետական Դուման ճանաչել է ցեղասպանությունը, իսկ ԱՄՆ-ն ընդամենը շահարկում է այդ հարցը․․․

Պետք է նշել, որ 1995 թ. Հայերի ցեղասպանության ճանաչումից հետո Մոսկվան Անկարային անմիջապես հավաստիացրել է, որ դա հետեւանքներ չի ունենալու, և 1921 թ. պայմանագիրն ուժի մեջ է․․․

Գանք ռուսական արձագանքներին: Ընդհանուր առմամբ, տեղեկությունը ներկայացվեց բացառապես թուրքական բողոքի ու դժգոհությունների տեսանկյունից․․․

Ռուսական մամուլում լայնորեն տարածվեց թուրքական ժխտողականության արշավը, համեմված Անկարան և Բաքուն ներկայացնող մեկնաբանների «հայկական զեղծարարություն», «կեղծիք» և նման այլ ձևակերպումներով․․․

Մոսկվայի նման արձագանքը հասկանալի է՝ Ռուսաստանը հայերի 1915-1923 թթ. ցեղասպանության, հայրենազրկման ու տեղահանման «շահառուն» է Թուրքիայի հետ միասին, և ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների բանաձևերը խնդրի առաջ են կանգնեցնում Մոսկվային, Հայաստանի հանդեպ վարվող քաղաքականության մասով․․․

Այս ֆոնին, ռուսական շփոթվածության ուշագրավ օրինակ է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ ռուսական առաջատար թերթերից մեկի հոդվածը, որն ավարտվում էր հետաքրքիր դիտարկմամբ․․․

Ըստ այդմ՝ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ մտահոգ է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների վիճակով․․․

Նա ասել է, որ ողջ Ռուսաստանը եւ անձամբ ինքը արցունքն աչքներին եւ հետեւում դրան: Նա ասել է, որ քրիստոնյաները զանգվածաբար լքում են Մերձավոր Արևելքը, և դա չի կարող չմտահոգել․․․

100 տարի առաջ մի քրիստոնյա ազգ՝ հայերը, Օսմանյան Թուրքիայում զանգվածաբար սպանվեց ու տեղահանվեց իր բնօրրանից․․․

Ընդ որում, արդեն Սովետական Հայաստանի տարածքում Ռուսաստանի գործուն աջակցությամբ ու մասնակցությամբ սպանվել ու Ռուսաստանի խորքերն են քշվել հարյուր հազարավոր ցեղասպանությունից մազապուրծ հայեր․․․

Դա երաշխիք էր Թուրքիային, հայոց ցեղասպանության հետեւանքների իրավական ամրագրումը: 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրով Հայաստանի տարածքները հանձնվեցին Թուրքիային ու Ադրբեջանին, Ռուսաստանը պարտավորվեց չեզոքացնել հայկական գործոնը․․․

Հետաքրքիր է՝ Պուտինը կարտասվի՞ այս կապակցությամբ: Առավել եւս, որ Մերձավոր Արեւելքում ներկայիս իրադարձություններն ուղիղ առնչություն ունեն 100 տարի տեղի ունեցածի հետ, երբ ոչնչացվեց հայկական գործոնը, որում իր մեծ ներդրումն ունի Ռուսաստանը, և որը ներկայում «հանձնվել» է Թուրքիային իր այդ քաղաքականության արդյունքում․․․

ԱՄՆ ճանաչման ակտը խորքային առումով առնչվում է նաև Ռուսաստանի ապագային 2021-ին՝ ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակին ընդառաջ: «Արտասվելու» առիթներ դեռ կլինեն․․․