Աղջիկ, որը իր այս քայլով գրավեց մեր բոլորի սրտերը. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ես անտարբեր չեմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարված իրավիճակի նկատմամբ: Չեմ մեկնաբանում ոչ թե նրա համար, որ «թքած» ունեմ, այլ որովհետեւ իմ մեկնաբանություններով ոչինչ չի փոխվի: Շատ ադրբեջանցի ընկերներ ունեմ, ովքեր ինձ նման չեն ցանկանում, որ պատերազմ լինի:

Այս մասին Ինստագրամի ուղիղ եթերում ասել է Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

Եգորյանը նաև անդրադարձել է Մոսկվայում «Ֆուդ Սիթի» խանութների ցանցի կողմից հայկական գյուղմթերքի վաճառքի արգելմանը:

«Հիմա մեծ քանակությամբ բեռնատարներ հայկական գյումթերքով բարձված կանգնած են ճանապարհներին եւ չգիտեն՝ ինչ անել իրենց մթերքով:

Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ գյուղմթերքը պետք է ինչ-որ կերպ սպառել, թեկուզ եւ ինքնարժեքով, որպեսզի ներկրողները մեծ վնասներ չկրեն»,- ասել է Եգորյանը և կոչ արել իր հետևորդներին գնել այդ գյուղմթերքից:

Նա նաև նշել է, որ ինքն էլ է պատրաստվում գնել հայկական գյուղմթերքից և Խիմիկիում հենց այնպես բաժանել մարդկանց: