ԱՀԿ-ն որոշել է դադարեցնել կորոնավիրուսի դեմ երեք դեղամիջոցների փորձարկումները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) որոշել է դադարեցնել հիդրոքսիքլորոխինի, լոպինավիրի եւ ռիտոնավիրի փորձարկումները՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութ հայտնաբերելու թեսթերի շրջանակներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով կազմակերպության հայտարարությունը:

«Այսօր ԱՀԿ-ն ընդունեց Թեսթերի միջազգային ղեկավար կոմիտեի առաջարկությունը` հիդրոքսիքլորոխինի եւ լոպինավիր/ռիտոնավիրի փորձարկումները դադարեցնելու մասին»,- ասվում է հայտարարության մեջ:

Ռեմդեսիվիրը, հիդրոքսիքլորոխինը, լոպինավիրը եւ ռիտոնավիրը տարբեր համադրություններում, այդ թվում՝ ինտերֆերոնի հետ, մարտ ամսից մասնակցել են ԱՀԿ-ի կողմից անցկացվող համերաշխության առաջին թեսթերին: Փորձարկումներին մասնակցել են ավելի քան 4500 պացիենտներ:

Չորս ամիսների արդյունքներով ԱՀԿ փորձագետները հայտարարել են, որ բոլոր փորձարկվող դեղամիջոցներից արդյունավետը միայն ռեմդեսիվիրն է։

Աղբյուրը՝ ArmDay.am