Ահա և վերջ․ Ինչ է սպասվում Հրայր Թովմասյանին․ (տեսանյութ)

Երեկ Կապանում իր ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,  որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը «2018 թվականից սկսած, մայիսից սկսած՝ սկզբից ամենօրյա, հետո ամենշաբաթյա, հետո ամենամասյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել վարչապետին»․․․


Ի պատասխան՝ Հրայր Թովմասյանը հորդորեց  Փաշինյանին հրապարակել առնվազն մեկ արժանահավատ փաստ, որ ինքը 2018 թվականի մայիսից սկսած ինչ-որ եղանակով առաջարկել է իր  «ծառայությունները»․․․

Փաշինյանն էլ իր հերթին ֆեյսբուքյան էջում գուժեց, որ հենց հասնի Երևան այդ փաստը կհրապարակի, իսկ ավելի ուշ պարզվեց, որ մնալու է Կապանում: Մանրամասները դիտեք՝ ստորև տեսանյութում․․․