Ահա, թե ով է 16-ամյա աղջկա սպանության համար ձերբակալված 27-ամյա երիտասարդը. նա ծառայում է ՀՀ ՊՆ-ում. (ՖՈՏՈ)

armdaily.am-ը գրում է. Ինչպես արդեն հայտնել ենք, հունվարի 5-ին ՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի…

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել էին 16-ամյա Ս. Կ-ի դին…

Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է 16-ամյա աղջկա սպանության դեպքը, այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը…

Նա նաև տեղեկացրել է, որ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1993 թվականին ծնված երիտասարդ: Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունք…

Նշենք, որ ձերբակալվածը Գյումրի քաղաքում հաշվառված 27-ամյա Ռաֆայել Սուքիասյանն է, ով ծառայում է ՀՀ պաշտպնության նախարարությունում…

Ստորև՝ Ռաֆայել Սուքիասյանի լուսանկարները.