arenanews.am-ը գրում է.
Երեկվանից մամուլում ակտիվ քննարկվում է ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի և այս պաշտոնում հավանական թեկնածուների մասին…
Այս շարքում ամենից շատ շոշափվում է քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանի անունը. վերջինս համացանցում առավել հայտնի է «Նավակ ճոճող» մականունով…
Եթե թերթեք Վիլենի ֆեյսբուքյան էջը, տարբեր ժամանակներում կհանդիպեք սուր գրառումների քաղաքական գործիչների, պաշտոնյաների, ոստիկանության հասցեին…
Վերջինս հատկապես ակտիվ քննադատում էր նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և անգամ նրան մեղադրում էր իրեն ծեծել տալու մեջ՝
իր քաղաքացիական, քաղաքական հայացնքերի և նախկին իշխանությունների դեմ հրապարակումների համար…
Վիլենը«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է…
Նրա քրոջ՝ օրեր աառաջ կայացած հարսանիքին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը…
36-ամյա Վիլենն ամուսնալուծված է, ունի մեկ որդի…
ArenaNews.am-ը կայքը ներկայացնում է Վիլենի անձնական արխիվից մի քանի լուսանկար.