Ահա, թե երբ է լինելու 2020 թվականի առաջին աշխատանքային օրը

Երեմ Եսոյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ.

Նկատի ունենալով, որ ամանորյա տոներին ընդառաջ տարածվել է սխալ տեղեկություն հանգստյան և ոչ աշխատանքային օրերի կապակցությամբ,

հետևաբար հարկ եմ համարում տեղեկացնել, որ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը սահմանում է, որ.

«Ամանոր և Ծննդյան տոներ` նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր»…

Նույն օրենքի հոդված 1.1-ի համաձայն.

«Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր` նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային օր»…

Նշված օրենքի նորմերը ուժի մեջ են, ՀՀ Կառավարության կողմից աշխատանքային օրերը փոխելու մասին որոշում դեռևս չի կայացվել,

հետևաբար 2020թ. առաջին աշխատանքային օրը համարվում է հունվարի 08-ը»…