Ալիսան ծուռ հայելիների աշխարհում. Ալեն Սիմոնյան

Ինչո՞ւ Ալիսան` պարզապես պատմվածքն է շատ նման: Մեր հերոսը նույնպես ապրում է ծուռ հայելիների թագավորությունում: Այնտեղ ինքը` մեկ հոգով ղառի, իսկ կեցվածքով` խաչի վալետ է, ով սիգար ծխելով` որոշում է կտրել գլուխը ուսից, թե ուսերից:
Մեկ մեծ մեցենատ է, մեկ` վտարանդի կոմս Մոնթե Կրիստո, հաճախ նաև` տանջամահ արված սուրբ…

Այստեղ, ինչպես այդ նույն վեպում, կան պատերի վրա նստած իմաստուն դեմքով հիմար ձվիկներ, որոնք երբեմն ուղարկում են ամբողջ արքայական այրուձին մեկ այս կողմ, մեկ այն կողմ, և մեր Ալիսայից փող «կթում»…

Խոսելու ընթացքում այստեղ մեր հերոսը մեկ համտեսում է ճշմարտության սունկի մի կողմից և իրեն մեծ զգում, մեկ մյուս կողմից և դառնում փոքրիկ, վախկոտ մարդուկ:
Բայց փողն ու վեցնոցնների կալոդը դեռ կա, կարող ենք խաղալ…

Իսկ երբ շատ տխուր է լինում, կարելի է զանգել լկտի, թլիկ և դատարկախոս ժամագործ նապաստակին և միասին հանգիստ, ինքնավստահ հիմարություններ խոսել…

Ու թվում է, թե հեքիաթ է, և այն շարունակվում է յուրովի, բայց այս ամենի մեջտեղում տխուր ու դժբախտ մի մարդուկ է,
Ալիսա՛, արթնացի՛ր !

ԱԺ նախագահի տեղեկալ Ալեն Սիմոնյան