Հիշեցնենք, որ օրեր առաջ, համացանցում նման նյութ հրապարակվեց․․․
Սամվել Ալեքսանյանի որդին սիրահարված է Փաշինյանի դստերը. Ինչ անակնկալ է սպասվում…
lurer.com-ը ուշագրավ տեղեկություն է հայտնել կապված՝ Ալեքսանյանի որդու և Փաշինյանի դստեր մասին
ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի որդին անտարբեր չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի նկատմամբ…
Ըստ այդ տեղեկությունների՝ Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերը և ամեն բան անում է նրա հավանությանն արժանանալու համար…
Իսկ, թե Մարիամ Փաշինյանն ի՞նչ վերաբերմունք ունի նրա նկատմամբ՝ դժվար է կռահել…
Փաստը մնում է այն, որ իշխանափոխությունից հետո ընդլայնվել է էլիտար ընտանիքների միջև խնամիական կապեր ստեղծելու հնարավորությունը…
Սա նշանակում է, որ պետք է սպասել անհավանական միությունների ու նորանոր էլիտար հարսանիքների…
Հավելեմ, որ ինչպես արդեն հայտնի է, նոյեմբերի 14-ին լրացավ Մարիամի ծննդյան 21-րդ ամյակը․․․
Եվ այստեղ, հեատքրքիր մի նոր հանգամանք է առաջանում, որ հուզում է բազում օգտատերերի․․․
Մարդիկ ուզում են իմանալ թե ինչ նվեր է մատուցել՝ Ալեքսանյանի որդին Մարիամին․․․
Ոմանք ասում են թե մի փունջ գեղեցիկ ծաղիկներ, իսկ ոմանք էլ վստահ են թե շքեղ նվեր է մատուցել․․․
Սակայն պետք է մի պարզ բան հասկանանք, ժողովուրդ ջան․ դրանք ընդամենը ասեկոսեներ են, ինչպես այն լուրը, թե Մարիամին սիրահարված է Ալեքսանյանի որդին․ Ամեն բանի չպետք է միանգամից հավատալ․ իր էջում գրել է Հասմիկ Մաթևոսյանը