«Ադրբեջանում խաղաղ հեղափոխության ժամանակն է». Թանկյան

Ադրբեջանում խաղաղ հեղափոխության ժամանակն է, ինչպիսին էր 2018-ի հայաստանյան թավշյա հեղափոխությունը, որ այդպիսով Ադրբեջանը ողջամիտ ղեկավարության և խաղաղության հնարավորություն ունենա։ Այս մասին Instagram-ում գրել է երաժիշտ Սերժ Թանկյանը։

«Սա Իլհամ Ալիևն է: Նա Ադրբեջանի նավթաօլիգարխիկ նախագահն է: Նա իշխանությունը ժառանգություն է ստացել իր հայրիկ Հեյդարից և իր կնոջը դարձրել է փոխնախագահ: Ադրբեջանում ժողովրդավարություն չկա: Մենք երբեք ականատես չենք լինի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության, քանի դեռ ադրբեջանցի ժողովուրդը չունի պատշաճ ղեկավարություն և սեփական ճակատագիրը տնօրինելու խոսքի իրավունք: Ժամանակն է՝ Ադրբեջանում տեղի ունենա խաղաղ հեղափոխություն, ինչպիսին էր 2018-ի հայաստանյան թավշյա հեղափոխությունը, որ այդպիսով Ադրբեջանն ունենա ողջամիտ ղեկավարություն և, հուսով եմ, նաև խաղաղություն», – ասել է Թանկյանը:

Աղբյուրը՝ panarmenian,net