Ադրբեջանը կխшխտի զինшդшդшրը ու մերпնք՝ ճшնшչելով Արցшխը առшջ կգնшն

Սիրելի հայրենակիցներ, ինչպես արդեն տեղյակ եք վարչապետ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է հայտարարություն, որով հայկական կողմի միքանի ազատգրված շրջաններ անցնում են Ադրբեջանին, ու Արցխում տեղակայվում են ռուս խաղաղապահներ․․․

Այս լուրը, որքան էլ, որ դառը, բայց ցավոտ իրականություն է։ Ու թվում է թե Ադրբեջանը հաղթողի դիրքում է և իրեն պետք չեն հետագա սադրանքներ․․․

Բայց իրականությունն այն, է, որ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ հեշտությամբ խաղտել է տարբեր համաձայնություններ ու չի բացռում, որ այն շարունակական չի լինի․․․

Իլհամ Ալիևը կփորձի էլ ավելի առաջ գալ ու քանի դեռ վերջնական համաձայնագիրը ստորագրված չէ, կաշխատի էլ ավելի ամրապնդել իր դիրքերը, բացի այդ․․․

Տեսենելով ու զգալով ներկա հաղթանակի համը, կփորձի խաղեր տալ նաև ռուսների դեմ։ Նախահարձակ լինելով՝ կմեղադրի Հայաստանին, Արցխին ու կշարունակի պատերազմը՝ հույս ունենլով իր վերահսկողության տակ վերցնել Ստեփնակերտը, կամ Մարտակերտն ու հարկից տարածքները․․․

Հայկական կողմին այլ ելք չի մնա, քան ճանաչել Արցախի անկախությունը, կամ շտապ ռազմավարկան նոր պայմնագիր կնքել ու ամբողջապես մտնել պատերազմի մեջ։ Չմոռանանք նաև, որ այս պատերազմի ռեժիսորը, ոչ թե Ադրբեջանն է, այլ Թուրքիան, իսկ Թուրքիային այդքան էլ ձեռք չի տալիս ռուս խաղաղապահների ներկայությունն այս ֆորմատով․․․

Հայաստանը, թեկուզև ուշացած, պետք է բեկում մտցնի։ Փաշինյանը այդժամ պետք է ուղերձով հանդես գա ու ազդարարի նոր պատերզմի սկիզբ։ Կմնա նա վարչապետի պաշտոնում թե ոչ, դա այլ հարց է, բայց Փաշինյանը պարտավոր է խոսել ու ի լուր աշխարհի ներկայացնել Ադրբեջանի սադրանքն ու առանց երկմտելու շարունակել պայքարը՝ նոր թափով։ Ադրբեջանը վստահաբր կխախտի զինադադարը ու մերոնք՝ ճանաչելով Արցախը առաջ կգնան։ Մեր սպառազինության մեջ առկա բոլոր զենքերը պետք է աշխատեն, մոբիլիզացիայն պետք է լինի 101 տոկոս, իսկ Ադրբեջանի ռազմական լեգիտիմ թիրախները՝ Գանձակում և այլ քաղաքաներում, պետք է խոցվի առաջին հերթին։ Բայց դա թողնեք մեր հրամանատարների որոշմանը, նրանք հաղթանակի հասնելու ամենակարճ ուղին գիտեն, մնում է, որ գոնե Ադրբեջանի սադրիչ քայլերը կանաչ լույս վառեն նրանց դիմաց։