Ադրբեջանը դիվերսիայի փորձ է արել և տվել զոհ

Դիվերսիոն ներթափանցման փորձ. հակառակորդը թողել է մեկ դիակ․․․

Armlur.am-ը գրել է․

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից՝

մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից․․․

ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել․․․

Հավելենք նաև, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից: Դեպքի մանրամասները ճշտվում են․․․