Ադրբեջանական զորքը ներխուժել է Վրաստան. ելք չկա

lragir.am-ը գրում է.

Բաց աղբյուրների վրա հիմնված Bellingcat հետաքննական կայքը արբանյակային լուսանկարների ուղեկցությամբ հրապարակել է տեղեկատվություն, ըստ որի Ադրբեջանի սահմանապահ զորքը դիրքեր է զբաղեցրել Վրաստանի տարածքում, առաջ շարժվելով մոտ 200 հեկտար…

Ըստ տեղեկության, Ադրբեջանի սահմանապահները՝ որոնց ռազմատեխնիկական հագեցածությունը գործնականում չի տարբերվում ցամաքային զինուժից, դիրքեր են տեղակայել Վրաստանի Քվեմո-Քարթլիի շրջանում…

Ադրբեջանը Վրաստանի հարավ-արեւելյան տարածքների հանդեպ հավակնությունը արդեն ամիսներ շարունակ արտահայտում է բաց տեքստով…

Դա իհարկե անում են ոչ թե պաշտոնյաները, այլ պատմաբանները՝ Ադրբեջանի ԳԱԱ անդամները: Սակայն, նաեւ մի հատկանշական հանգամանք կա…

Օրերս պաշտոնից հեռացել է Ադրբեջանի ամենաազդեցիկ գործիչներից մեկը՝ Ռամիզ Մեհթիեւը, որը հայր Ալիեւի ժամանակից գտնվում էր այդ պաշտոնին: Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո Մեհթիեւը դարձել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ: Դա վկայում է, որ պատմաբանները պարզապես արտահայտել են պաշտոնական Բաքվի ռազմավարությունը…

Միեւնույն ժամանակ, արդեն պաշտոնապես Վրաստանի հանդեպ դե ֆակտո սպառնալիք հնչեցրել է Անկարան, որտեղ օրերս ընդունել էին Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային…

Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է, որ Վրաստանը Թուրքիան եղբայրների հետ կապող կամուրջ է եւ իրականացնում է նրանց հետ նախագծեր, որոնք կարեւոր են կայունության համար…

Էրդողանը Վրաստանի վարչապետին փաստացի սպառնացել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ «խելոք կամրջի» դերը չկատարելու պարագայում Վրաստանը կունենա խնդիրներ…

Իհարկե, Էրդողանը չի ասել, որ Վրաստանն այդ իմաստով դիտարկում են ժամանակավոր կամուրջ, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ռազմավարական տեսլականում անկասկած այդ կամրջի երկու ծայրերից շարժվելու են միմյանց ընդառաջ: Ադրբեջանի սահմանապահները Քվեմո Քարթլիից սկսել են դա…

Մի քանի օր առաջ էլ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները Բաքվում տեղի ունեցած Թյուրքալեզու պետությունների Վեհաժողովում հայտարարում էինբ պանթուրքիստական ապագայի մասին: Նրանք այդ ապագայի արգելք դիտարկում են ոչ միայն Հայաստանը, այլ ոչ պակաս նաեւ Վրաստանը…

Հայաստանի հարցում կա ռազմա-քաղաքական կարծր դիմադրություն, մի շարք գործոններով ուղեկցվող, իսկ Վրաստանի պարագայում Թուրքիան ու Ադրբեջանը կարծես թե չեն հանդիպում դիմադրության, եւ դրա վկայությունն է այն, որ ադրբեջանցի սահմանապահները Վրաստանի տարածք են խորանում առանց արգելքի եւ պաշտոնական դիմադրության…

Թբիլիսին անշուշտ այդ իմաստով գտնվում է երկու քարի արանքում: Երբ նա դիմադրում է Բաքվին ու Անկարային, ընկնում է Մոսկվային դիմադրելու կարողությունը, եւ հակառակը: Դրա վառ վկայությունն էր ամռանը հակառուսական ալիքի հանկարծակի բռնկումը այն ժամանակ, երբ Ադրբեջանը ագրեսիա էր դրսեւորել Դավիթ Գարեջիի վանական համալիրի նկատմամբ…

Արեւմուտքն այդ հարցում Թբիլիսիին կարծես թե չի ցուցաբերում ուղիղ եւ անմիջական օժանդակություն, ինչը Վարդերի հեղափոխությունից ի վեր ակնկալում է Թբիլիսին ու գործնականում չի ստանում իր ակնկալիքի չափով: Դա հուշում է, որ ռեգիոնալ անվտանգության համակարգի համատեքստում Վրաստանի հարցը բաց է…

 

Արեւմուտքը հրաժարվում է Վրաստանի ամբողջական խնամակալության տարբերակից, համարելով, որ Թբիլիսին ինքը պետք է ձեւավորի իր անվտանգության միջավայրն ու Արեւմուտքին ներկայանա ոչ թե որպես անվտանգության սպառող, այլ մասնակից, ձեւավորող…

Արեւմուտքն այդ հարցում ապահովել է իր համար կարեւորն ու նվազագույնը՝ Վրաստանի հարցում առանց իրեն չի ստացվի ոչինչ: Թբիլիսիին չեն թողնում Ռուսաստանի հետ պայմանավորվելու այլընտրանք: Բայց այստեղ փոխշահավետ աշխատելու գործնականում միակ տարբերակը մնում է Ռուսաստանի հետ հարաբերության խորքային առողջացման գործընթաց սկսած Հայաստանը…