ԱԳՆ նпրшնշшնшկ նшխшրшրի տшրօրինшկ ու խшյտшռшկ հшյտшրшրությունը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, այսօր Կառավարության նիստից հետո պատասխանելով Tert.am-ի հարցին, թե որպես նորանշանակ նախարար ինչ է կարծում, կարո՞ղ էինք ավելին ստանալ պատերազմի դադարեցման փաստաթղթից և համարում է արդյոք այն ձախողված փաստաթուղթ, ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ստանձնում է ամբողջական պատասխանատվությունը մինչև պատերազմը և պատերազմից հետո․․․

«Դա Ձեր որակումն է, ես չեմ մեկնաբանում, ես նոր եմ ստանձնել իմ պարտականությունը: Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, դա պետք է ճիշտ գնահատենք, որովհետև անհամաչափ ուժերի դեմ էին հերոսաբար մեր զինվորները դիմադրում, հիմա ամբողջ մեր խնդիրն է անել հնարավորը, որպեսզի կայունանա իրավիճակը»,– ասաց նա․․․

Հարցին, թե դիվանագիտության մեջ ունեցե՞լ ենք ձախողում, նա պատասխանեց. «Ոչ, դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել». Կարճ ասած՝ ըստ նոր նախարարի, Ռազմադաշտում ձախողում ունեցել ենք, դիվանագիտության մեջ՝ ոչ։ Սա ոչ այլ ինչ է քան՝ քան խայտառակ ձևակերպում, խայտառակ ու տարօրինակ հայտարարություն․ իր էջում գրել է Անահիտ Հակոբյանը